Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Ղևոնդյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:
Մինչ այս Արմեն Ղևոնդյանը զբաղեցնում էր Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: