close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քելբաջարում Ադրբեջանի կողմից ԻՀԿ-ների տեղափոխումը կարող է ընկալվել որպես պատերազմի նոր փուլի նախապատրաստում. Военное обозрение

Արցախ

27 Նոյեմբերի 2020, 17:03
 Քելբաջարում Ադրբեջանի կողմից ԻՀԿ-ների տեղափոխումը կարող է ընկալվել որպես պատերազմի նոր փուլի նախապատրաստում. Военное обозрение

Ադրբեջանի և Հայաստանի սահմանն ամբողջությամբ վերցված է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ: Խոսքն Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանային հատվածի ամբողջ երկարության մասին է, բացառությամբ, այսպես կոչված, Լաչինի միջանցքի`մոտ 5 կմ լայնությամբ հատվածի, որը Ստեփանակերտը կապում է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ. հայտնում է Военное обозрение-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին ադրբեջանա-հայկական սահմանն ամբողջությամբ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո իրենց զորամիավորումը Ղարաբաղ ուղարկելու պատրաստակամության մասին:

Այս ֆոնին՝ առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, թե ինչպես են ադրբեջանական զորքերը համալրվել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանում: Ադրբեջանի ՊՆ-ն ցուցադրել է կադրեր, որոնցում, բացի զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենաներից,  ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխվում Հայաստանի սահման: Այն ներառում է, օրինակ, ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ-САУ):

Հայաստանի սահմանի ուղղությամբ տեղակայվել են նաև տանկեր, այդ թվում՝ Т-72, հետևակի մարտական մեքենաներ, մի քանի միավոր ծանր ինժեներական և այլ սարքավորումներ:

Կադրերը ցույց են տալիս, որ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Քելբաջարի շրջան իրականացվել է անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ և մոնիթորինգով:

Փորձագետները նշում են, որ հայկական կողմը ԻՀԿ-ների տեղափոխումը կարող է ընկալել որպես հակամարտության նոր փուլի հնարավոր նախապատրաստություն: Իր հերթին, Ադրբեջանը նշում է, թե Հայաստանի սահման տեղափոխված սարքավորումները պետք է դառնան հակամարտության չբռնկման երաշխիք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica