Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է կիբերտարածքում հանցագործությունների դեմ պայքարի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները. ուրբաթ հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք խոսել են նաև ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին», - ասել է Պեսկովը:
«Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսային կապերի մասին»,- հավելել է նա: