close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեսկովը նշել է, որ Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ

Աշխարհ

27 Նոյեմբերի 2020, 14:33
 Պեսկովը նշել է, որ Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների վերաբերյալ:

«Մենք պաշտոնական զեկույցներ ենք տալիս նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին»,- ասաց Կրեմլի խոսնակը:

Նա շեշտել է, որ, ինչպես Պուտինն է նշել, «այս պահին ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքը ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica