close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը շարունակում է թալանել սիրիացի ժողովրդին. ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Տարածաշրջան

27 Նոյեմբերի 2020, 17:14
 ԱՄՆ-ը շարունակում է թալանել սիրիացի ժողովրդին. ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ԱՄՆ պատժամիջոցներն «անօրինական, անմարդկային և ձախողման դատապարտված» է համարել՝ հայտարարելով, որ ամերիկյան զորքերը թալանում են սիրիական նավթն ու բնական պաշարները՝ շարունակելով իրենց օկուպացիոն գործունեությունը Սիրիայում: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ելույթ ունենալով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով նիստում՝ նա նշել է, որ ապօրինի օկուպացիայի, անմարդկային պատժամիջոցների, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի քաղաքականացման միջոցով որոշ երկրներ պատասխանատու են հակամարտության երկարացման համար, քանի որ փորձում են իրենց կամքը պարտադրել սիրիացի ժողովրդին: «Նման փորձերն անօրինական են, անբարոյական և դատապարտված են ձախողման»,- ասել է իրանցի դիվանագետը:

«Գրեթե 10 տարվա հակամարտությունից հետո Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել ագրեսիայից, օտարերկրյա օկուպացիայից և ահաբեկչությունից»,- շեշտել է Թախտ-Ռավանչին:

Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, իսկ երկրի ապագան որոշելու իրավունքը պատկանում է բացառապես սիրիացիներին:

 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
25 Հունվարի 2021, 10:34 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica