Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 4780 մարդ
Տարածաշրջան

Նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 123 470 է: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge-ից։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 102 270 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1161: