close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայ ռազմագերիներն Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների. փրկենք ռազմագերիներին...». Արմեն Ամիրյանի կոչը

Արցախ

27 Նոյեմբերի 2020, 10:40
 «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների. փրկենք ռազմագերիներին...». Արմեն Ամիրյանի կոչը

ՀՀ մշակույթի նախկին նախարարար Արմեն Ամիրյանն Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների փրկության համար դիմել է հայրենակիցներին, աշխարհի բոլոր պետությունների քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներին։

«Սիրելի Հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,

Աշխարհի բոլոր պետությունների քաղաքական եւ հոգևոր առաջնորդներ,

Խորը ցավով դիմում ենք ձեզ՝ պատերազմի հետեւանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։

Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբ ծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես եւ բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են)։

Ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության, Հայաստանում օտարերկյա դեսպանատների եւ միջազգային կառույցների դռների մոտ ՝ հույս ունենալով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից, միևնույն ժամանակ հասկանալով, որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։

Աշխարհի մարդիկ, Սուրբ Ծննդյան եւ Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգեւոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ՝ ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացեք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը։

Քանի դեռ մեր որդիները գերության մեջ են, այս կոչն ամեն օր ֆիզիկապես եւ մտովի ուղարկելու եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներին։

Աղոթենք եւ բարձրաձայնենք...

Փրկենք ռազմագերիներին...»,- գրել է նա։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica