Ռուս զինվորականները մեկ օրում ԼՂ-ում ոչնչացրել են 87 պայթյունավտանգ առարկա
Արցախ

Անցյալ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական ինժեներները հայտնաբերել են ԼՂ-ում 87 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ինժեներային հետախուզում և պայթյունավտանգ առարկաներից մաքրում է իրականացվել Ստեփանակերտի հարավային ծայրամասի ավելի քան 1․5 կմ ճանապարհահատվածում։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ զորակայան և ոչնչացվել: Այն առարկաները, որոնք հնարավոր չէ տեղափոխել զորակայան, ոչնչացվում են տեղում»։
Ընդհանուր առմամբ, ԼՂ-ում խաղաղապահական օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և մոտ 3 կմ ճանապարհ, վնասազերծել 144 պայթյունավտանգ առարկաներ։