close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն ստացել է ԱԺ խորհրդի՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմումը

Իրավունք

26 Նոյեմբերի 2020, 16:42
 ՍԴ-ն ստացել է ԱԺ խորհրդի՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով  դիմումը

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:27-ին, ստացել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԴ կայքէջը:

«Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։  Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09:49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով։

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ 

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: 

Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica