close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այսօր չփոխենք Արցախի կարգավիճակը, վաղը տալու ենք Զանգեզուրը, մյուս օրը՝ Շամշադինը․ Ժիրայր Պեոճեքյան

Հասարակություն

26 Նոյեմբերի 2020, 14:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այսօր չփոխենք Արցախի կարգավիճակը, վաղը տալու ենք Զանգեզուրը, մյուս օրը՝ Շամշադինը․ Ժիրայր Պեոճեքյան

Երբ արդեն հողերը դավաճանաբար հանձնված են, Հայաստանում ռազմական դրության պահպանումը ունի մեկ նպատակ՝ սահմանափակել հավաքներն ու բողոքի ակցիաները։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու Ժիրայր Պեոճեքյանը, որն այսօր առավոտյան քաղաքացիների հետ մասնակցում էր ԱԺ-ի մուտքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։

Նա վստահեցրեց, որ, անկախ նրանից, ռազմական դրությունը կպահպանեն, թե՝ ոչ, նման ակցիաները շարունակական են լինելու: «Նման ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև դավաճանը դուրս գա իշխանությունից և հաշիվ տա իր դավաճանության համար, Արցախի այսօրվա կարգավիճակի համար։ Եթե այսօր չփոխենք Արցախի կարգավիճակը, վաղը տալու ենք Զանգեզուրը, մյուս օրը՝ Շամշադինը, և այդպես շարունակ»,- ընդգծեց Ժիրայր Պեոճեքյանը։

Մեր դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ ինքն աջակիցներ ունի, դրա համար չի հեռանում, նա հիշեցրեց․ «Վարչապետը կարող է ունենալ աջակիցներ, բայց նրանից առաջ Սերժ Սարգսյանն էլ ուներ աջակիցներ, Ռոբերտ Քոչարյանն էլ, և տեսանք, թե այդ աջակիցներն ինչպես մի գիշերվա մեջ դարձան մյուս կողմի աջակիցներ։ Այնպես որ՝ այդ աջակիցներին թողնենք մի կողմ և լսենք հանձնառու երիտասարդության, հանձնառու քաղաքացիների ու կամավորների տեսակետը, որոնք, ամեն բան թողնելով, գնացին ռազմաճակատ, այլ ոչ թե այն կեղծ համակիրների, որոնց կարող ես հինգ հազար կամ տասը հազար դրամով շուրջդ հավաքել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica