Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան դուրս կբերի սիրիացի վարձկաններին Ղարաբաղից
Աշխարհ

Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան դուրս կբերի սիրիացի վարձկաններին Լեռնային Ղարաբաղից՝ որպես Անկարայի քաղաքականության իրական փոփոխության վկայություն. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Մի քանի օրվա ընթացքում ես նկատել եմ որոշակի փոփոխություններ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների տոնայնության մեջ... Բայց ելույթների փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ են գործողություններ՝ քաղաքականության փոփոխության իրողությունն ապացուցելու համար»,- ասել է նա:
«Թուրքիայից սպասվող նման գործողություններից մեկը սիրիացի վարձկանների դուրսբերումն է, որոնց նա տեղակայել է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ, Լե Դրիանը նշել է, որ Եվրամիության դեկտեմբերյան գագաթնաժողովում Թուրքիայի վերաբերյալ եզրակացություններ կարվեն: