close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում ունեցել ենք․ Արա Այվազյան

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 13:10
 Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում ունեցել ենք․ Արա Այվազյան

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշեց նա։

Անդրադառնալով իր անվան հետ կապվող լուրերին՝ Արա Այվազյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է։

«Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ եւ առաջ գտնում եմ, որ սա մեր պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»,- ընդգծեց նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica