close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրանահայ միութիւններ․ Կը պահանջենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանութիւնից

Տարածաշրջան

26 Նոյեմբերի 2020, 11:56
 Թեհրանահայ միութիւններ․ Կը պահանջենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանութիւնից

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում
Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան՝
Մեծարգոյ Տիար Արտաշէս Թումանեան
Մեծարգոյ պրն. Դեսպան

Ինչպէս՝ Հայաստանը, Արցախը, Սփիւռքը, այնպէս էլ իրանահայութիւնը խորը ցնցում ապրեց, ի հետևումն 2020 թւականի նոյեմբերի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, Արցախեան 44 օրեայ պատերազմը դադարեցնելու նպատակով, եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումի:

Համաձայնագրի բովանդակութիւնը ի նկատի ունենալով, ակնյայտ է դառնում, որ այն ստորագրւել է պարտւողական և չափազանց նւաստացուցիչ պայմաններում, որն անընդունելի է՝ հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակի համար: Այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման պատճառով, ողջ հայութեան մօտ առաջացել է ցասման և ընդվզման անասելի զգացում:

Հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնները եկան վկայելու, որ տխրահռչակ այդ փաստաթղթի ստորագրումով, մեծագոյն յանցագործութիւն է իրագործւել հայ ժողովրդի թիկունքում, Արցախցուն դարձնելով տնաւեր ու վտարանդի:

Ստեղծւած իրավիճակում, Հայաստանին սպասւում է դիւանագիտական բարդ և լրջագոյն բանակցութիւններ: Կարելի է արձանագրել, որ վերջին տարիների բանակցութիւնները, հանդիպել են փակուղիների, որի արդիւնքը եղել է այն ինչ ականատեսն ենք այսօր, ուստի բանակցութիւնների նոր որակ է պահանջւում, նոր մօտեցումներ, որի շնորհիւ, Հայոց աշխարհի համար կը բացւեն նոր հորիզոններ, նոր յոյսեր:

Ցաւօք այս օրերին, բոլորս ապրում ենք մղձաւանջային դաժան վիճակում: Ժողովրդական ընդվզումն սպասելի էր և արդար, քանզի իրադրութիւնները մարտահրաւէր է Հայոց պետականութեան վաղւայ օրւայ և գոյատևման նկատմամբ:

Մենք՝ ևս հաստատում ենք, որ ստեղծւած բարդագոյն իրավիճակի գլխաւոր մեղաւորը՝ Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն են, որդեգրած իրենց սխալ քաղաքականութեամբ և պատերազմը վերահսկելու անկարողականութեամբ:

Երևանում՝ այս օրերում լայնածաւալ բողոքի հանրահաւաքներ են տեղի ունենում, ուստի սոյնով, մեր զօրակցութիւնն ենք յայտնում և բողոքի ձայնն ենք միացնում՝ հայրենաբնակ մեր քոյրերի և եղբայրների արդարացւած բողոքի ձայնին և պահանջում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանութիւնից:

ՅԱՐԳԱՆՕՔ՝
ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

14 նոյեմբերի 2020
Թեհրան, Իրան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica