Արգենտինան սգում է Մարադոնայի մահը
Աշխարհ

Արգետինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի իշխանությունները որոշում են կայացրել, ըստ որի՝ քաղաքի մի շարք շինություններ ու հուշարձաններ լուսավորվել են ազգային դրոշի սպիտակ-կապույտ գույներով՝ ի նշան սգի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է՝ քաղաքի կարևորագույն շինությունները կլուսավորվեն սգո երեք օրերի ընթացքում։
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է երեկ, 60 տարեկանում, սրտի սուր անբավարարության պատճառով։
Դիեգո Արմանդո Մարադոնան արգենտինացի ֆուտբոլիստ էր, որի խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ: