close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ մի բնակչի չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը, քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ․ հայտարարություն

Արցախ

25 Նոյեմբերի 2020, 23:44
 Ոչ մի բնակչի չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը, քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ․ հայտարարություն

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։

Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։

Նշենք, որ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են, որ Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica