close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փառք Ալլահին, որ ամերիկացիները և ամբողջ աշխարհն ազատվեցին Թրամփից. Ռոհանի

Աշխարհ

25 Նոյեմբերի 2020, 17:38
 Փառք Ալլահին, որ ամերիկացիները և ամբողջ աշխարհն ազատվեցին Թրամփից. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 25-ին, գոհունակություն է հայտնել նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարտության կապակցությամբ։

«Փառք Ալլահին, որ ամերիկացիներն ու ամբողջ աշխարհը ազատվեցին Թրամփից: Տնտեսական պատերազմում Իրանի հաղթանակի և թշնամու վերջնական պարտության դրսևորումներից մեկը թրամփիզմի դարաշրջանի ավարտն է»,-  չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում ասել է կառավարության ղեկավարը. հաղորդում է Tehran Times-ը:

«Նա (Թրամփը) նույնիսկ թույլ չի տվել, որ Իրանը 5 միլիարդ դոլարի միջազգային օգնություն ստանա կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Շնորհակալ եմ Իրանի ժողովրդին տնտեսական պատերազմին երեք տարի դիմադրելու համար: Իրանում մենք ունեցանք երկու սուրբ պատերազմ՝ մեկը՝ Իրաքի դեմ, մյուսը՝ ընդդեմ թրամփիզմի»,- հավելել է Ռուհանին:

Ըստ նրա՝ եթե ընտրված նախագահ Ջո Բայդենը չեղյալ համարի Դոնալդ Թրամփի հակաիրանական որոշումները, Իրանը և 2015-ի միջուկային գործարքի մյուս կողմերը «կարող են վերադառնալ մինչև 2017 թվականի հունվարի 20-ի հանգամանքներին», երբ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica