ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը նշել է իր վարչակազմի ուժային բլոկի պաշտոնյաների անունները
Աշխարհ

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը նշել է իր վարչակազմի ուժային բլոկի պաշտոնյաների անունները:
Էնթոնի Բլինկեն՝ պետքարտուղար, Մերձավոր Արևելքի և հակաահաբեկչության հարցերով մասնագետ:
Ջեյք Սալիվանը Ազգային անվտանգության հարցերով խորհրդական է և Իրանի հետ 2015 թվականի «միջուկային գործարքի» հովանավորներից մեկը:
Ալեխանդրո Մայորկասը Ներքին անվտանգության վարչության տնօրենն է, առաջին իսպանախոսը, որը զբաղեցրել է այս պաշտոնը:
Ավրիլ Հեյնսը Ազգային հետախուզության տնօրենն է, առաջին կինն է, որ ծառայել է որպես 17 տնօրենություններից կազմված համատեղ հետախուզական համայնքի ղեկավար:
Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն է, Աֆրիկայի հարցերով մասնագետ: