Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորներ. Էրդողան
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել Ղարաբաղում 30 տարի տևած անարդարության վերացման գործում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ղարաբաղում հիմնախնդրի լուծման համար:
«Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորներ», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրք զինվորականները մեկ տարի կաշխատեն Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնում:
«Հնարավո՞ր է ընդլայնել այս գործընթացը (Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկողությունը): Հնարավոր է, և մենք երեկ այդ մասին խոսել ենք Պուտինի հետ: Այլ երկրների մասնակցությամբ մենք կարող ենք այս գործընթացը տեղափոխել այլ հարթություն»,- ասել է Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում: