close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը 2 միլիոն եվրո կհատկացնի՝ ԿԽՄԿ-ի աշխատանքներին Արցախում և նրա շրջակայքում աջակցելու համար

Աշխարհ

25 Նոյեմբերի 2020, 13:49
 Ռուսաստանը 2 միլիոն եվրո կհատկացնի՝ ԿԽՄԿ-ի աշխատանքներին Արցախում և նրա շրջակայքում աջակցելու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է այն առաջարկին, ըստ որի՝ 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում նպատակային ուղղվի ԼՂՀ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքները հեշտացնելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելել էր Մոսկվա և մեզ հետ կիսել իր ծրագրերը այս տարածաշրջանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նախագահ Պուտինը սատարել է այն առաջարկին, որ հաջորդ կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է ԿԽՄԿ-ում՝ երկու միլիոն եվրոյի չափով, պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում այս կառույցի աշխատանքը դյուրացնելուն»,- ասել է նա:

Խոսելով տարածաշրջանի մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովը նշել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի համակարգում: «Դրանք են` ՄԱԿ ՓԳՀ-ը, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Նրանց բոլորի համար աշխատանք և տեղ կգտնեն այն ջանքերին մասնակցելու համար, որոնք այնքան շատ են պետք Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների բնակիչներին»,- հավելել է նա:

Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել աշխատանքը Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica