close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հացադուլ, օր 3. պայքարը շարունակվում է, 2018-ի էջը պետք է արագ շուռ տալ

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 11:55
 Հացադուլ, օր 3. պայքարը շարունակվում է, 2018-ի էջը պետք է արագ շուռ տալ

Երկու տարի առաջ ճիշտ այս օրը սկսվեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես այդ ժամանակ նախընտրական քարոզարշավում, այնպես էլ հիմա ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը պայքարում էր պոպուլիստ, անհավասարակշիռ և ապազգային իշխանության դեմ: Պայքարել է արտաքին, ներքին այն բոլոր իշխանությունների, կառույցների և երևույթների դեմ, որոնք հակահայկական են, երկրի հիմքերը քանդող. մինչ ՀՀ անկախացումը՝ Սովետական Հայաստանում ՀՅԴ-ին անդամակցելով, 90-ականներին և մինչ օրս: 

Տեսանյութն արված է 2006թ.-ի նոյեմբրի 3-ին: Թուրքիա, Ստամբուլ: Դահլիճ որտեղ ելույթ է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմաթիվ անվտանգության ծառայությունների պաշտպանության ներքո:  Ստամբուլում գումարված հեռասփռողների News Exchange միջազգային համաժողովում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Ժողովին մասնակից Հայաստանի պատվիրակ Գեղամ Մանուկյանն առարկել է՝ ասելով, որ Ստամբուլն է քաղաքը, որտեղ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը խորհրդանշել է ցեղասպանության սկիզբը: Ապա նա պարզել է ցուցապաստառ՝ «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

2009թ.-ին արդեն Երևանում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման պահանջով հացադուլը և շարունակական պայքարը, որը տվեց ցանկալի արդյունքը. նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները համարվեցին առ ոչինչ: 

Այսօր արդեն Գեղամ Մանուկյանը պայքարում է պարտված, երկիրը թշնամուն հանձնած իշխանության դեմ.

«2018 թ. ընտրությունների արդյունքում հայությունն ունի գրավված Շուշի, Քարվաճառ, Հադրութ, Մեխակավան, Ակնա, հարյուրավոր գյուղեր ու պարտություն։ Բայց պայքարը շարունակվում է։ 2018ի էջը պետք է արագ շուռ տալ։ Նիկոլը պետք է հեռանա»,- առավոտյան, վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլի 3-րդ օրը ֆեյսբուքայն գրառում է արել Գեղամ Մանուկյանը: 

 
 
Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica