close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 11:35
 «Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»

Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտենաք` կտրականապես կճանաչվեք, հեռանաք` կհիշվեք-ընտրությունը ձերն է, միևնունն է, ժողովուրդը ծանակելու է ձեզ իր հիշողության գրատախտակի վրա ձաղկելով ձեր անունները:

Ներկա աշխարհաքաղաքական դեգերումների մեջ առկա է անմեղսունակ, ինքնակոչ քաղսրիկա ֆեյքերի մի ֆաբրիկա, որոնց «մտքի» ստնտուն գործող իշխանական բուրգն է-պատկերացնում եք, հարգելի ընթեցող, թե այս անբարո քաղաքական «իմ քայլը» ինչպիսի քաղաքական-բարոյա-հոգեբանական ավեր կգործի մոտ տասներկու միլիոն սփյուռքի և չորսուկես միլիոն արևմտյան Հայաստանի ծագումով հայերի հոգեկերտվածքի վրա:

Սիրելի թշվառականեր (սիրելի բառը անձնագրում ազգությունը «հայ» գրանցման համար եմ ասում), ինչքան շատ խցքվեք ազգային ցավի մեջ, այնքան տպավորիչ կլինի ձեր դավաճանական վախճանը:

Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»:

Տրակտատ ազգի մասին
28 Հունվարի 2021, 17:29 Տրակտատ ազգի մասին
Բանակ, մարտունա՛կ բանակ
28 Հունվարի 2021, 15:44 Բանակ, մարտունա՛կ բանակ
Մեղա՛, Հայրենի՛ք
28 Հունվարի 2021, 14:14 Մեղա՛, Հայրենի՛ք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica