close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 00:01
 Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին

Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը գրում է․

«Մոտենաք` կտրականապես կճանաչվեք, հեռանաք` կհիշվեք-ընտրությունը ձերն է, միևնունն է, ժողովուրդը ծանակելու է ձեզ իր հիշողության գրատախտակի վրա ձաղկելով ձեր անունները:

Ներկա աշխարհաքաղաքական դեգերումների մեջ առկա է անմեղսունակ, ինքնակոչ քաղսրիկա ֆեյքերի մի ֆաբրիկա, որոնց «մտքի» ստնտուն գործող իշխանական բուրգն է-պատկերացնում եք, հարգելի ընթեցող, թե այս անբարո քաղաքական «իմ քայլը» ինչպիսի քաղաքական-բարոյա-հոգեբանական ավեր կգործի մոտ տասներկու միլիոն սփյուռքի և չորսուկես միլիոն արևմտյան Հայաստանի ծագումով հայերի հոգեկերտվածքի վրա:

Սիրելի թշվառականեր (սիրելի բառը անձնագրում ազգությունը «հայ» գրանցման համար եմ ասում), ինչքան շատ խցքվեք ազգային ցավի մեջ, այնքան տպավորիչ կլինի ձեր դավաճանական վախճանը:

Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica