close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ ամփոփել է ռուսական միջկառավարական պատվիրակության այցի արդյունքները

Քաղաքական

24 Նոյեմբերի 2020, 20:50
 ՌԴ նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ ամփոփել է ռուսական միջկառավարական պատվիրակության այցի արդյունքները

Նոյեմբերի 23-ին և 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլը։

Զրույցների ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նոյեմբերի 21-ին ռուսական միջկառավարական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքները։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների կատարած աշխատանքն ու հումանիտար օգնության տրամադրումը բնակչությանը։

Քննարկվել է նաև տնտեսական համագործակցության բնույթի հարցեր, այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման քայլերը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica