close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր

Քաղաքական

24 Նոյեմբերի 2020, 18:16
 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները հեռանում էին հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը:

Նկատենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը գլխավոր մուտքով չէր խորհրդարան մուտք գործել ու դուրս եկել, և նրա ներկայությունը լրագրողների համար անակնկալ էր: Իգիթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հետ քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր: Լրագրողների զարմացած հարցին, թե Արայիկ Հարությունյանն էլ էր այստե՞ղ, Իգիթյանը զարմացած արձագանքեց, թե՝ «ինչու, դուք չգիտեի՞ք այդ մասին»:

Իգիթյանի խոսքով` դռնփակ նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել այդ օրակարգով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica