close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի անբարոյականության գագաթնակետը. մտադիր են Շուշիում գերի ընկած 80-ամյա Ջոնիկ պապիկին մեղադրանք առաջադրել «Խոջալուի ցեղասպանության» համար

Արցախ

24 Նոյեմբերի 2020, 15:56
 Ադրբեջանի անբարոյականության գագաթնակետը. մտադիր են Շուշիում գերի ընկած 80-ամյա Ջոնիկ պապիկին մեղադրանք առաջադրել «Խոջալուի ցեղասպանության» համար

Շուշի քաղաքում գերի ընկած 80-ամյա Ջոնիկ Թևոսյանին մտադիր են վերջնականապես ոչնչացնել Ադրբեջանում:

Սումգայիթի ջարդերից հրաշքով մազապուրծ եղած տարեց մարդուն անվանել են «Խոջալուի դահիճ», որն իբր հետախուզվում էր այս բոլոր տարիներին և ցուցակում 45 համարն էր. հայտնում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը։

«Ադրբեջանցիները պատրաստվում են նրան դատել շինծու մեղադրանքով: Ակնհայտ է, որ դժբախտ մարդը չի դիմանա բանտարկությանը:

Այսպիսով՝ Ալիևը ոչ միայն փորձում է արդարացնել հիվանդ տարեց մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, այլ նաև իր համար քաղաքական միավորներ վաստակել, որպեսզի «վրեժխնդիր» լինի Խոջալուի զոհերի համար: Նրան բավական դուր է եկել «ազատարարի» կերպարը: Միևնույն ժամանակ, նա մոռանում է, որ Ղարաբաղը գործնականում իրեն են փոխանցել Սիրիայից ժամանած ահաբեկիչներն ու թուրքական հատուկ նշանակության ջոկատները, որոնց թիկունքում թաքնվում էր Ալիևի բանակը»,– նշում է ալիքը։

Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Ջոնիկ Թևոսյանը Սումգայիթ քաղաքից էր, նա հայերի ջարդերի ընթացքում հրաշքով էր փրկվել և հաստատվել Շուշիում։

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica