close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ս-400-ի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը վնասում է Անկարայի և Վաշինգտոնի պաշտպանական հարաբերություններին. Թուրքիայի ԱԳՆ

Տարածաշրջան

24 Նոյեմբերի 2020, 16:48
 Ս-400-ի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը վնասում է Անկարայի և Վաշինգտոնի պաշտպանական հարաբերություններին. Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի  մատակարարման հարցում և հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրից հանրապետությունը բացառելը վնաս է հասցրել Անկարայի և Վաշինգտոնի պաշտպանական հարաբերությունները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

«Չնայած Սիրիայի և, հատկապես, Լիբիայի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ տարաձայնությունների՝ մենք փորձում ենք գործել համաձայնեցված ՆԱՏՕ-ի մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ, սակայն որոշ բացասական տարրեր, որոնք ստվերում են մեր հարաբերությունները, չեն լքել մեր օրակարգը: ԱՄՆ-ը չկարողացավ միջամտել FETO-ի գործերին («Ֆեթուլլահականների ահաբեկչական խմբավորում», որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ), դադարեցնել գործընկերությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, «Ժողովրդական միություն» կուսակցության, Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հետ, նրանք չհրաժարվեցին պատժամիջոցների և սպառնալիքների լեզվից: Շարունակեցին կապել Ս-400-ի մատակարարումը Ֆ-35 ծրագրին մեր մասնակցությանը և CAATSA պատժամիջոցներին, ինչը վնասեց մեր պաշտպանական հարաբերություններին», - ասել է Չավուշօղլուն:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica