close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2020 թիվը նաև տնտեսության պատմության մեջ է մտնելու՝ որպես դասական ձախողման և կոլապսի վատ օրինակ. տնտեսագետ

Տնտեսական

24 Նոյեմբերի 2020, 15:41
 2020 թիվը նաև տնտեսության պատմության մեջ է մտնելու՝ որպես դասական ձախողման և կոլապսի վատ օրինակ. տնտեսագետ

Այսօր դոլարի փոխարժեքը հատեց 505 դրամը, եվրոն՝ 600-ի սահմանագիծը, 0.06 դրամով աճել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը՝ կազմելով 6.66 դրամ: Կառավարությունից հնչում են ենթադրություններ, որ դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է, իսկ դրա ազդեցությունը՝ կառավարելի:

168.amի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց, սակայն, որ «վերահսկելի» ասվածն արտահայտվում է ինտերվենցիաներով՝ ֆինանսական միջամտություններով.

Տնտեսագետը նշեց, որ ազգային արժույթի փոխարժեքի արժեզրկումը մի շարք կայուն գործոնների հետևանք է, որոնք առկա են. «Դա տնտեսության անկումն է՝ ամենայն հավանականությամբ, մենք տարին կփակենք առնվազն երկնիշ անկմամբ, դրանք բացասական տնտեսական սպասումներն են, որոնք պայմանավորված են ոչ միայն Covid 19-ի դեմ պայքարի տապալումով, ոչ միայն պատերազմական այս աննախադեպ իրավիճակով և հետևանքներով, այլ նաև՝ այս 2.5 տարվա պոպուլիստական դրսևորումներով, ինչը բութագրական է իշխանություններին»:

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ կոսմետիկ, իրավիճակային լուծումներով վիճակն առավել կխորանա՝ առաջացնելով նոր խնդիրներ՝ ռեզերվների փոշիացում, արտաքին բեռի ավելացում.

«Նորից ուզում են թոքաբորբը բուժել ջերմիջեցնողով։ Չի՛ լինելու: Այստեղ պետք են տնտեսական աշխուժացման աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ, ինչի ունակությունը այսօրվա իշխանությունը բացարձակ չունի: Այստեղ համալիր մոտեցումներ են պետք, ոչ ստանդարտ հակաճգնաժամային ծրագիր, բայց դրան պետք է նախորդի իրավիճակի խորքային գնահատումը և, ի վերջո, իրերն իրենց անունով պետք է կոչվեն, մենք պետք է ունենանք այդ խնդիրների ամբողջական խորքային գանահատումն ու ցանկը, թե ինչի հետևանքով մենք եկանք այս օրվան:

Բնականաբար, այսօրվա կառավարությունը ո՛չ մասնագիտական համապատասխան ներուժն ունի, որպեսզի այդ գնահատումն օր առաջ կատարի, և ո՛չ էլ շահագրգռվածություն ունի, որովհետև այս գնահատումը, երբ որ կատարեն, և իրենք կարդան այդ գնահատումն ամբողջությամբ, պետք է ժամ առաջ թողնեն ու հեռանան՝ տեսնելով, թե ինչքան խնդիրներ են առաջացրել:

Չմոռանանք, որ այսպես շարունակվելու պարագայում կառաջանա նաև արտարժույթով ռեզերվների նվազումը, և եթե դիմեն արտաքին պարտքի օգնությանը, կլինի արտաքին բեռի ավելացումը, ինչը խիստ վտանգավոր է՝ նկատի ունենալով, որ մենք հատել ենք կառավարելիության այդ շեմը»:

Հարցին, թե Ձեր կանխատեսմամբ՝ մեր բուֆերային պահուստների՝ ինտերվենցիաների հաշվին ինչքա՞ն ժամանակ կարող ենք կառավարելի դարձնել արժեզրկման հետևանքները, նա պատասխանեց. «Շատ կարճ, որովհետև իրականում մեր արտարժույթի օրվա պահանջարկը տարբեր գնահատումներով 10-12 միլիոն դոլարի հասնող պահանջարկ է. այստեղ, պատկերացրեք՝ ինչքան պետք է կարողանան ինտերվենցիաներ անել: Երբ որ գլուխ էին գովում, որ 500 միլիոնով ավելացրել են ռեզերվները այս 2.5 տարվա ընթացքում, դրանք օրերի ընթացքում կփոշիանան: Ես համոզված եմ, որ պատերազմական օրերին՝ այդ 44 օրվա ընթացքում ևս, ինտերվենցիաներ իրականացվել են, հակառակ պարագայում, մենք սրա ականատեսը կլինեինք ավելի վաղ»:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև տնտեսական խնդիրների սոցիալական կողմը՝ նկատելով, որ տնտեսության բացասական սպասումները փոխելու են քաղաքացիների, տնտեսվարողների վարքագիծը.

«Հոգեբանական գործոնն իր դերը խաղալու է, որովհետև քաղաքացիները, տնտեսվարողները, տեսնելով գահավիժող արժույթ՝ միանգամից, շատ արագ, ինչպես եղավ 2014 թվականի վերջին, փոխելու են իրենց վարքագիծը և, օրինակ, դրամով ավանդներն են դուրս բերելու, իրենց դրամով կուտակած խնայողությունները շատ արագ փոխելու են կայուն արժույթով, ինչն էական մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ կունենա հետագա արժեզրկման վրա, սա կա և արդեն սկսել է աշխատել:

Սա նաև վերաբերելի է տնտեսվարողներին, որովհետև նրանք ևս կփոխեն իրենց վարքագիծը և իրենց ազատ դրամական ընթացիկ միջոցները կփորձեն մաքսիմում ապահովագրել հետագա արժեզրկումից և փոխանակել ավելի կայուն արժույթով:

Սրանք բնական տնտեսական պրոցեսներ են, որոնք տեղի են ունենալու, իսկ էդ պոպուլիստական, մարդկանց օրակարգերից շեղելու և ամպագոռգոռ խոստումներ տալու վարքագիծն արդեն բացառապես բացահայտված է, և ես որևէ կերպ չեմ ուզում անդրադառնալ կառավարության այս պահի գործողների դիտարկումներին:

Մենք տեսանք նաև, թե ինչպես են կարևոր հարցերում իրենց պահում այսօրվա իշխանությունները իրենց ղեկավարի, հետ, հո չե՞նք մոռացել ու չենք մոռանալու շատ երկար ժամանակ:  Եվ 2020 թիվը նաև տնտեսական պատմության մեջ է մտնելու և շատ երկար տարիներ քննարկվելու է՝ որպես դասական ձախողման և կոլապսի վատ օրինակ: 2020 թիվը դեռ երկար է բեռ դառնալու՝ հետագա հաղթահարման իմաստով»:

««Հաղթելով»՝ պարտվել ենք պատերազմի դաշտում, հիմա նույն ձևով այդ նույն իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մենք նաև «հաղթելով» պարտվենք տնտեսական–սոցիալական դաշտում և արդեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենանք համատարած ձախողումներ ու կոլապս»,- եզրափակեց տնտեսագետը:

«Կարծում եմ՝ փոխարժեքը ավելի էր բարձրացել. այսօր մի փոքր փոխարժեքի բարձրացումը կանգնել է, և դա, ըստ էության, հետևանք է ինտերվենցիաների: Այսինքն՝ իրականացվել է արժութային ինտերվենցիա. նորից մեր արժույթի պահուստներն են վաճառում, որովհետև որևէ տնտեսական դրական փոփոխություն չկա, և, իրականում, արժույթի փոխարժեքին վերաբերող բոլոր ռիսկերն առկա են:

Սա երկար չի կարող շարունակվել, այդ ինտերվենցիաներն էլ ունեն չափ և, ի վերջո, այդ ռեզերվները չեն կարող անվերջ վաճառվել, որովհետև ինչ-որ պահի կվերջանան: Այդպիսով, այս փուլում պետական ռեզերվներ վաճառելն ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քանի տնտեսական, և չի կարող խնդիրը լուծել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica