close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարիֆի այցը Ադրբեջան և Ռուսաստան հետաձգվել է. Իրանի ԱԳՆ

Տարածաշրջան

24 Նոյեմբերի 2020, 15:21
 Զարիֆի այցը Ադրբեջան և Ռուսաստան հետաձգվել է. Իրանի ԱԳՆ

Նոյեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի առաջիկա շրջագայությունը Ադրբեջան և Ռուսաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Իրանցի պաշտոնյան նշել է նաև, որ այցը հետաձգվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  կառավարության արտահերթ նիստի անցկացման և հանդիպմանը բոլոր նախարարների ներկայության կարևորության պատճառով:

Ավելի վաղ Խաթիբզադեն իր Twitter-ում հայտնել էր հաջորդ շաբաթ տարածաշրջանային կողմերի հետ բանակցությունների համար Մուհամադ Ջավադ Զարիֆի՝ Ռուսաստան և Ադրբեջան նախատեսվող այցի մասին:

«Զարիֆը ծրագրում է պաշտոնական այց կատարել Մոսկվա և Բաքու հաջորդ երկուշաբթի և երեքշաբթի օրերին` տարածաշրջանային իրադարձությունների, ինչպես նաև երկրին հետաքրքրող այլ հարցերի քննարկման համար», - ասել էր նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica