Ռուսական նավատորմը կասեցրել է ամերիկյան USS John McCain ավիակրի կողմից ռուսական սահմանների խախտումը
Աշխարհ

Ռուսաստանի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ադմիրալ Վինոգրադով» նավը կասեցրել է Պետրոս Մեծ ծոցում ամերիկյան USS John McCain ավիակրի կողմից պետական սահմանի խախտումը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 06: 17-ին: Ամերիկյան ավիակիրը, որը մի քանի օր վարժանքներ էր իրականացնում Ճապոնական ծովում, անցել է Ռուսաստանի ծովային սահմանից 2 կմ այն կողմ:
Միջազգային հաղորդակցման կապուղու միջոցով ռուսական նավի հրամանատարը նախազգուշացրել է USS John McCain-ին նման գործողությունների անթույլատրելիության և տարածքային ջրերից ներխուժածին հարկադրաբար դուրս մղելու մանևրի հավանականության մասին:
Նախազգուշացումից հետո ավիակիրը դուրս է եկել չեզոք ջրեր: