close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 38.6%-ով

Տնտեսական

24 Նոյեմբերի 2020, 14:00
 Հայաստանի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 38.6%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքը, 2020-ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է  1 տրլն 744 մլրդ 942.4 մլն դրամ (ընթացիկ գներով), որը, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, նվազել է 9.1%-ով, իսկ 2020-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ աճել  38.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ  1 212 ԱՄՆ դոլար։

2020-ի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ՝ 17.1% բաժինն ունեցել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղը՝ նախորդ եռամսյակի 10.8%-ի դիմաց։ Երկրորդ ամենամեծ բաժինն ունեցել է մշակող արդյունաբերության ճյուղը՝ 12% (2020-ի երկրորդ եռամսյակում՝ 12.6%), երրորդը՝  մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտն է՝ 10.7% (10.8%), որին հաջորդում են շինարարության ճյուղը՝ 7.3% (4.8%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 6.8% (6.7)։ Իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2020-ի երրորդ եռամսյակում կազմել է 6%, նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 7.8%։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica