Հացադուլ, օր 2-րդ. Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին` չմիանալ հացադուլին
Քաղաքական

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հացադուլ, օր 2-րդ» ու հավելել. «Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը՝ հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Խնդրում ենք նրան տարիքի ու առողջականի պատճառով չմիանալ»:
Միևնույն ժամանակ ՀՅԴ անդամը նշել է. «Իսկ ես, իմ ընկեր Գարիկ Ավետիսյանի ի հետ, շարունակելու եմ մնալ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Նիկոլի ժամ առաջ հրաժարականը»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: