close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախ

23 Նոյեմբերի 2020, 20:21
 Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից, մեկ ռուս խաղաղապահ:

«Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փնտրում էին մարտերում զոհվածների մարմինները: Նշվում է, որ ադրբեջանցի մեկ զինվորական մահացել է:

 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
25 Հունվարի 2021, 10:34 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica