close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ

Արցախ

23 Նոյեմբերի 2020, 17:25
 Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ

Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ: Դեռ անցած շաբաթ 45 անձ էր մեկնել, իսկ նոյեմբերի 23-ին՝ ևս 57 քաղաքացի. այս մասին հայտնում է Yerkirmedia.am-ը: 

Արցախ վերադառնալու ցանկություն հայտնում են ոչ միայն այն ընտանիքները, որոնց տները պահպանվել են, այլ նաև նրանք, ովքեր այլևս օթևան չունեն: Արևիկ Հակոբջանյանը Սղնախից է, հիմա ընտանիքի հետ մեկնում է Ստեփանակերտ: «Գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ կմնանք, կտեսնենք: Գնացողների հետ խոսել ենք, ասում են՝ նորմալ է,- նշում է տիկին Արևիկն ու ավելացնում,- չորս երեխայի հետ եմ գնում՝ դժվար կլինի, բայց մեր հողն այնտեղ է»: 

Մայիլյանները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալ: «Լավ է լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը ետ բերել: Երկու կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: Յոթ ազգ մեկ ազգի՝ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս ու տեղս լիքը՝ ստիպված թուրքին եմ թողել, բայց, ոչինչ, նորը կստեղծենք»,- ասում է Սպարտակ Մայիլյանը:

Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Պատասխանատուները վստահեցնում են՝ Արցախ մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica