Եգիպտոսը, Հունաստանը և Կիպրոսը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն
Տարածաշրջան

Եգիպտոսը, Հունաստանը և Կիպրոսը Medusa-10 եռակողմ զորավարժություններ կանցկացնեն Եգիպտոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովի ափին, այս տարվա դեկտեմբերին՝ ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ:
Եռակողմ զորավարժությունը կատարվում է տարին երկու անգամ, բայց այս ամառ COVID-19-ի պատճառով հետաձգվել է:
Երեք երկրները համատեղ պայքարում են Թուրքիայի՝ Միջերկրականի արևելյան ջրերում ապօրինի գործունեության դեմ և այսպես ազդակ են ուղարկում տարածաշրջանն ապակայունացնող երկրին։