close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ սկսեց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 13:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ սկսեց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ անցկացնելու է հացադուլը, նա հայտարարությամբ հանդես եկավ։

Ասաց, որ սա վերջին հնարավորությունն է։ Ինքը հացադուլի որոշումը կայացրել է որպես դաշնակցական, ոչ թե որոշումը կայացրել է Դաշնակցությունը։ Այնպես որ՝ սա չի փոխարինելու հանրահավաքային պայքարին, այլ լրացնելու է, հանրահավաքները շարունակվելու են։

«Անցնող 2,5 տարիների ընթացքում, որպես քաղաքացի, փորձել եմ բացատրել, փորձել եմ ներկայացնել ինչպիսի վարչապետ նրանք ունեն։ Նկատելի է, որ կա նաև խուսանավում, մարդիկ բոլորը համաձայն են, էկրանից այն կողմ անգամ նրա թիմի անդամներն են ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ հայտնի է իռլանդացիների հացադուլը, որը տևել է 50 օրից ավելի. իռլանդացիները պայքարում էին իրենց անկախության համար և օտարների դեմ։ Քրդերը, երբ դատարանի դահլիճում բացականչում են՝ «64», նշանակում է դիմում են անժամկետ հացադուլի, քանի որ քրդական ազատագրական պայքարում ամենաերկար տևած հացադուլը տևել է 64 օր.․ քրդերն էլ էին պայքարում օտարների՝ թուրքական բռնատիրության դեմ։

«Որքան էլ ցավալի է, այսօր ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե օտար հարստահարիչի, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով։ Անցնող մոտ 1 տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր եղան, որին մասնակից էի նաև ես։ Այն պահանջները, որոնք ներկայացնում էին քաղաքական ուժերը, գիտական շրջանակները, այդ թվում՝ ԵՊՀ-ն, ու շարքային մարդիկ, հստակ է․ վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ, ստորագրել է կապիտուլյացիոն մի հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, նաև այլ երկրների հետ, ով 2,5 տարվա ընթացքում պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական փիառի, սեփական անձի նեղ շրջանակի մասին կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքելու պատերազմի տարբեր փուլերում, որի մասին խորհուրդ էին տալիս նրան պարբերաբար, լոկ  սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը հանձնեց թշնամուն, նա օր առաջ պետք է գնա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հեռանա, քանի որ նրա ղեկավարմամբ չի կարող ՀՀ-ն ունենալ զարգացում, չի կարող որևէ դիվանագիտական գործունեություն ծավալել, հատկապես՝ արցախյան հարցում հավանական բանակցային պրոցեսում, փորձել դիվանագիտություն  գործադրել, որը հնարավորություն կտա այդ ստորագրված հայտարարության շրջանակում գոնե վերցրածից ետ բերել ինչ-որ բան։

Նշենք, որ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը ևս անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica