close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումը․ որոշել է կիրառել հրատապ միջոց

Արցախ

23 Նոյեմբերի 2020, 13:53
 Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումը․ որոշել է կիրառել հրատապ միջոց

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը․ որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այս մասին հայտնում է Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝

Սամվել Ասատրյանը,

Արսեն Կարապետյանը,

Նորիկ Արաքելյանը,

Գեղամ Էլիբեկյանը,

Վահե Աբրահամյանը,

Հովսեփ Սահակյանը,

Սամվել Քաստակցյանը,

Սամվել Կնազյանը,

Էդիկ Տոնոյանը,

Վալերի Հայրապետյանը,

Հարություն Գևորգյանը,

Արման Հարությունյանը,

Միքայել Մարտիրոսյանը,

Լյուդվիգ Մկրտչյանը,

Պետրոս Ղազարյանը,

Սարգիս Սողոմոնյանը և

Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան»

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica