close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 12:18
 Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր գրառմամբ․

«Սիրելի հայրենակիցներ

ի շարունակություն երեկվա գրառման։

Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ

- մտահոգ է այս վիճակի համար,

- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։

Նիկոլը պետք է հեռանա...»

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica