close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ են ուղևորվել ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետները

Արցախ

23 Նոյեմբերի 2020, 09:14
 ԼՂ են ուղևորվել ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետները

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղեւորվել են Ղարաբաղ ականազերծելու նպատակով. հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետների, տեխնիկա եւ սպառազինություն, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներ  են տեղափոխել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»:

Նշվում է՝ Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ եւ զրահամեքենաներ։

Հստակեցվում է նաև, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով ու, նշանակման վայր հասնելով, կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման և հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica