close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1385, մահվան՝ 24 նոր դեպք

Առողջապահություն

22 Նոյեմբերի 2020, 11:17
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1385, մահվան՝ 24 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1952 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 501 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2453-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1261 է, ընդհանուր առողջացածներինը՝ 94 090, փաստացի բուժվողներինը՝ 29681 (մեկ օրում ավելացել է 100-ով): Մեկ օրում արվել է 3436 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 487088 թեստ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica