close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ոչ թե գետինը պետք է մտնի, այլ թռչի լուսին․ Ռուբեն Մխիթարյան

Քաղաքական

21 Նոյեմբերի 2020, 18:16
 Նիկոլ Փաշինյանը ոչ թե գետինը պետք է մտնի, այլ թռչի լուսին․ Ռուբեն Մխիթարյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինձ 6 ամիս ժամանակ տանք, լուրջ եմ ասում՝ ամեն ինչ լավ կլինի, բայց արդյո՞ք մենք հավատում ենք Փաշինյանին, արդյո՞ք նրան համարում ենք ադեկվատ ղեկավար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Նրա խոսքով գեներալ Մովսես Հակոբյանն այնպիսի հայտարարություններ արեց, փաստեր ներկայացրեց, որից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե գետինը պետք է մտնի, այլ թռչի լուսին: «Մենք իմացանք, որ պատերազմական գործողություններից կարճ ժամանակ անց դու լրահամալրումը դադարեցրել ես, որի ձայնագրությունները կան: Մենք իմացանք, որ դու կոնկրետ պատերազմի հարցով մեր գլխավոր ռազմավարական  դաշնակից Ռուսաստանին առաջին անգամ զանգել ես սեպտեմբերի 30-ին: Ճիշտ է, իր մամլո խոսնակն ասեց, որ մինչ այդ էլ է երկու անգամ զանգել, բայց այստեղ երկուսն էլ ճիշտ են: Որովհետեւ խոսքը պատերազմող երկրի համար պատերազմական բովանդակություն պարունակող զանգի մասին է: Էդ մարդը նախորդ երկու անգամ զանգել է եւ իրեն բնորոշ ԱԼՄ-ի ձայնով ասմունքել է երեւի, ասել է՝ «էտը Նիկոլ բիզիմդիր»: Այդ երկու անգամը նա չի խոսել մեզ համար կարեւոր բաներից: Բոլորը գիտեն դրա մասին: Նա ՌԴ նախագահին չի ասել՝ ճակատում այսպիսի վիճակ է, մեզ մոտ բարդ իրավիճակ է, մեզ պետք է այս-այս տեսակի սպառազինություն: Փոխանակ հենց առաջին օրը իր ռազմավարական դաշնակցից խնդրի այնպիսի ռազմական տեխնիկա, որը շատ պետք է, զանգել եսիմ ինչեր է դուրս տվել»,-ասաց նա:

Ռուբեն Մխիթարյանը նկատեց, որ ամեն անգամ ՌԴ այց կատարելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարծես դիտմամբ լուրջ պրոբլեմ էր ստեղծում ՀՀ-ում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ, որոնց ավարտը այդպես էլ պարզ չդարձավ. «Ռուսաստանը մեր միակ բարեկամն է դարեր ի վեր: Նիկո'լ, եթե դու դա չէիր հասկացել, տարար կործանեցիր մեր երկիրը»:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում էր ինչ-որ քաղաքական գործիչների պատմության աղբամանը նետելու մասին. «Ցավն այն է, որ տարիներ անց հայ ազգը քո կառավարման ժամանակահատվածը հենց այդպես անվանելու է` պատմության աղբաման»:

Մխիթարյանը ցույց տվեց գետնին դրված մեծ աղբամանը, վերցրեց «Հայկական ժամանակ» թերթի համարներից մեկը եւ ասաց. «Մենք պատմության աղբամանը պետք է նետենք քո «Հայկական ժամանակ» քայքայիչ թերթը: Այս թերթի անունը պետք է լիներ ոչ թե «Հայկական ժամանակ», այլ պետք է լիներ «հայկական, միաժամանակ թուրքական»: Սա է ճիշտ անվանումը: Այս էջերի վրա ես քայքայել երկիրը»:

Ռուբեն Մխիթարյանը աղբամանը նետեց նաեւ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը: «Պարզվեց, որ պետք է կոչվեր՝ երկրի անառակ կողմը»,-ասաց նա:

Նա աղբամանը նետեց նաեւ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետի թիմի կողմից բաժանվող «Հպարտ քաղաքացու անձնագիրը», «Իմ քայլը» դաշինքի նախընտրկան ծրագիրը:

Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ շատ է հարգում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Բայց Անդրանիկ Քոչարյանին ձեզ երբեք չեմ ների: Անդրանիկ Քոչարյանից վատ բան դուք էս ազգին չեք արել»,-ասաց, նաև Անդրանիկ Քոչարյանը լուսանկարը նույնպես նետեց «պատմության աղբամանը»:

Աղբամանը նետեց նաեւ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վահե Ղալումյանի, Լենա Նազարյանի լուսանկարները: «Ես ունեմ բոլոր նկարները, բայց ձեզ չեմ նետի պատմության աղբամանը, որովհետեւ դուք դեռեւս ունեք շանս դուրս գալու այս պատմությունից, որը տանելու է երկիրը կործանման»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica