close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը մտադիր է Ղարաբաղում հետագա արյունահեղություն թույլ չտալ. Շոյգու

Քաղաքական

21 Նոյեմբերի 2020, 17:52
 Ռուսաստանը մտադիր է Ղարաբաղում հետագա արյունահեղություն թույլ չտալ. Շոյգու

«Մենք եկել ենք  ամբողջությամբ որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո շատ արագ  տեղափոխեցինք այստեղ ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը»,- ՀՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

Նա նշել է, որ հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իրենց համար գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է։ «Խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն»,- ասել է  Սերգեյ Շոյգուն։

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica