close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը դիմել է ՌԴ-ին և այլ երկրների՝ աջակցել Սեմյոն Պեգովի և Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ հարուցված քրեական գործին. Պեգովը դա ծիծաղելի է համարել

Արցախ

21 Նոյեմբերի 2020, 11:37
 Ադրբեջանը դիմել է ՌԴ-ին և այլ  երկրների՝ աջակցել Սեմյոն Պեգովի և Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ հարուցված քրեական գործին. Պեգովը դա ծիծաղելի է համարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Ռուսաստանի և այլ երկրների իրավապահ մարմիններին՝ ՌԴ քաղաքացիներ Սեմյոն Պեգովի և Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործով քննչական միջոցառումներ իրականացնելուն իրավաբանական ցուցաբերելու խնդրանքով:

Գլխավոր դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է վարում բլոգեր Սեմյոն Պեգովի և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ, որոնց գործողությունները որակավորված են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-2 (ահաբեկչության բաց կոչեր), 281.2 հոդվածներով (մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչեր), 283.2.1 (էթնիկական ատելության բաց կոչեր`լրատվամիջոցների միջոցով բռնության սպառնալիքով)։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, որ Պեգովը մեղադրվում է նաև Ադրբեջանի «պետական սահմանն» ապօրինի հատելու մեջ:

«Ծիծաղելի է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները և Ալիևը անհանգստացած @wargonzo նախագծի մասնագիտական գործունեությամբ», - գրում է Սեմյոն Պեգովը։

«Պարզվում է, որ մեր փոքր թիմը, որը հազիվ մեկ տասնյակ աշխատակից ունի, լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի պետականության համար: Նախ` դա գովեստ է: Նախկինում երբեք մեզ այդքան ազդեցիկ լրատվամիջոց չենք զգացել: Շնորհակալություն:

Երկրորդ` կրկնակի զվարճալի է հետևել կոգնիտիվ գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի դատախազների գլուխներում, որոնք չեն հասկանում տարրական բաներ: Օրինակ` որ ցանկացած նորմալ լրագրողի գործը տեղեկատվության տիրապետելն ու հասարակությանը մատչելի դարձնելն է:

Երրորդ՝ @wargonzo նախագծում մեզ ավելի ու ավելի է թվում, որ պաշտոնական Բաքվին (և Անկարային նույնպես) ամենևին չի մտահոգում մեր՝ Արցախում գտնվելը կամ պարտիզանական պատերազմի մասին հաղորդագրությունները: Այլ մեր՝ «իրենց կողմի» աղբյուրները, որոնք, օրինակ, հավաստի տեղեկություններ են փոխանցել թուրքամետ գրոհայիններին ռազմաճակատ տեղափոխելու մասին:

Մենք այս տեղեկությունը հրապարակել ենք, չնայած թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերին, որոնք, իհարկե, փորձեցին թաքցնել սպասվող միջամտության բոլոր «հյութեղ» մանրամասները: Հետո մեր տեղեկությունները հաստատվեցին ամենաբարձր մակարդակով: Եվ դա ոչ միայն ԱՀԾ-ի ղեկավար Նարիշկինի մասին է, նաև առաջատար արևմտյան տերությունների ղեկավարները համերաշխ էին այս ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ իրենց գնահատականներում:

Մենք նաև բավականին լավ գիտենք, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը այժմ ծրագրում կիրառել իրենց ծայրահեղական ակտիվները Անդրկովկասում և հարևան տարածաշրջաններում: Եվ, իհարկե, այս մասին էլ կգրենք:

Կասկածներ ունենք, որ հենց մեր այս դիմակազերծման աշխատանքն է դարձել Ալիևի լարված ուշադրության պատճառը: Դե նրան կարելի է հասկանալ: Թուրքիայում ոչ բոլոր վերնախավերն են համաձայն Էրդողանի քաղաքականության և կրոնական արմատականներին՝ որպես աշխարհաքաղաքական գործիք կիրառելու հետ:

Այնպես որ` նման մեթոդների պատմական օրինականությունը մեծ հարց է: Ապագայում, միջազգային քաղաքական մթնոլորտի կտրուկ փոփոխության դեպքում, այս ամենը սպառնում է Ալիևին անձնական տրիբունալով: Ավելին` դա հնարավոր է սեփական երկրում:

Վերջում մենք նշում ենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից ոչ մի սպառնալիք չի կարող ազդել @wargonzo նախագծի սկզբունքների և մեր անձնական համոզմունքների վրա», - գրում է Պեգովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica