close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավինյանը փորձում է կոնսենսուս ձեւավորել իր թեկնածության շուրջ. «Հրապարակ»

Քաղաքական

21 Նոյեմբերի 2020, 09:08
 Ավինյանը փորձում է կոնսենսուս ձեւավորել իր թեկնածության շուրջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձեւավորել, հուսադրել, որ կառավարությունը հետեւություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որեւէ մեկը։

Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ եւ փորձում է կոնսենսուս ձեւավորել իր թեկնածության շուրջ, ընկալելի դարձնել իր թեկնածությունը։ Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա այս օրերին Փաշինյանի բանագնացները զանգում են մեծ թվով մարդկանց՝ առաջարկում են բարձր պաշտոններ։

Բայց շատ քչերն են համաձայնում այս պահին պաշտոն ստանձնել՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Իսկ այս ծանր իրավիճակում մեկ կամ մի քանի ամսով պաշտոն ստանձնելը ո՛չ պատվաբեր է, ո՛չ էլ հեռանկարային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica