close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ նախագահի բուժման ողջ ընթացքն անձամբ նախարարի վերահսկողության տակ է գտնվում. ԱՆ խոսնակ

Առողջապահություն

20 Նոյեմբերի 2020, 22:45
 ԱԺ նախագահի բուժման ողջ ընթացքն անձամբ նախարարի վերահսկողության տակ է գտնվում. ԱՆ խոսնակ

Կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրելու գիշերը հարձակման ու ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարուցված է քրեական գործ, և հուսանք, որ դեռ կպարզվեն կատարվածի բոլոր հանգամանքները և հատկապես այն, թե ովքե՞ր, ինչպե՞ս ու ե՞րբ հայտնվեցին ԱԺ նախագահի ճանապարհին:

Մինչ այդ 168.am-ը փորձեց ճշտել, թե ինչ ընթացքում է ԱԺ խոսնակի բուժումը, որտե՞ղ է բուժվում նա, և կա՞ արդյոք փոփոխություն նրա առողջական վիճակի մեջ:

«Ես անձամ իր վիճակից տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ԱԺ նախագահի բուժման ողջ ընթացքը անձամբ նախարարի վերասկողության տակ է գտնվում»,- ասաց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով նաև, որ չգիտի, թե որ հիվանդանցում է իր բուժումը ստանում Արարատ Միրզոյանը:

Ալինա Նիկողոսյանը նշեց նաև, որ 2 օր առաջ Արսեն Թորոսյանը «Արմենպրես» գործակալության հետ զրույցում խոսել է Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին, և այս պահին այլ նորություն չկա:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր նախարար Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր նաև, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն պետք է ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica