close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Հակոբյանը՝ տիկին Աննայի մասին․ ասացի՝ նպատակահարմար է, որ դուք գնաք

Արցախ

19 Նոյեմբերի 2020, 18:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Հակոբյանը՝ տիկին Աննայի մասին․ ասացի՝ նպատակահարմար է, որ դուք գնաք

Երկրի վարչապետը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին, դա առաջին զանգն է եղել, և արգելել, որ որևէ մեկը մտնի հրամանտարական կետ՝ ըստ Yerkir.am-ի պատմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գործողությունների մասին Արցախի հրամանատարական շտաբում։

Այդ արգելքից հետո Արայիկ Հարությունյանը միջնորդել է և վարչապետը թուլատրել է Մովսես Հակոբյանի մուտքը հրամանատարական կետ։

«Ինչ է եղել տիկին Աննայի հետ․ քանի որ կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ արգելված է եղել, ես բարձացել եմ վերև ճաշելու, վերադարձել եմ, տեսել եմ նստած է տիկին Աննա Հակոբյանը էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ։ Հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքը ջախջախում էր թշնամուն։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ ցուցում չէր տալիս, ընդամենը դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։

Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա տիկին Աննային, ասացի, որ այսպիսի տեսարժան բաներ էլ չեն լինելու, մնացած ուղղություններով ընթանում են մարտեր։ Նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաներն աշխատում են, խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից։ Ասաց՝ լավ, ևս 20 րոպե նստեց ու գնաց։ 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան»,-պատմեց Մովսես Հակոբյանը։

Ավելի ուշ պաշտպանության նախարարը նրան Երևանում ասել է, որ վարչապետն իրեն հրամայել է՝ այլևս չգնա Արցախ։ Պատճառ չի նշել։

«Վարչապետի հեռախոսի համարն ինձ մոտ կա, կարող եմ ցույց տալ թե ինչ եմ գրել իրեն։ Ես ուղղակի վարչապետին գրել եմ՝ «չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում ա»։  Չի էլ բացել նամակս»,-պատմեց նա։

Ապա զանգել է Արցախի նախագահին ու  խնդրել, որ միջնորդի ՀՀ վարչապետին՝ նամակը կարդա ու թույլ տա վերադառնալ Արցախ։

«Ասաց վաղը 11-ին քեզ կընդունի ու հետ կգաս Ղարաբաղ։ Ուրախացա։ Ժամը 10-ին զանգում եմ պրոտոկոլին, երբ կընդունի՝ կզանգենք։  4 օր զանգել եմ, որ ընդունելություն ստանամ, ասում է՝ վարչապետը ձեզ չի ընդունում։ Ապա կանչում են Պաշտպանության նախարարություն, վարչապետն ու նախարարն ասում են՝ գնա Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի։ Մտնում եմ, ասում են՝ Բաբայան Սամոն ասում է, որ գաս, կոորդինացնես գործողությունները։ Ասացի՝ դա պրն․ Բաբայանի գործառույթը չէ, պատերազմը ղեկավարելը իր խելքի գործը չէ»,-պատմեց նա։

Ու հիմա Մովսես Հակոբյանը մտածում է՝ իր հանելու պատճառը Բաբայան Սամոյի՞ն չխանգարելն է, թե՞ տիկին Աննային խնդրելը, որ հրամանատարական կետից դուրս գա։

Նա խոսեց նաև Արծրուն Հովհաննիսյանի մասին. «Մարդ, ով 30 օր ստում է և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու է, ինչ է: Ամենաբարձր պաշտոնը զինված ուժերում, որը զբաղեցրել է մարտկոցի հրամանատար, վաշտի հրամանատար և այսօր վերլուծություններ է կատարում և գիտեք ինչ պաշտոնում է նշանակվել` մեր գեներալներին կրթելու այդ ակադեմիայի ղեկավարն է»:

Ավելի վաղ հայտնել էինք Հակոբյանի խոսքը, որ «Տոռ»-ի պայմանագրերը փոխել՝ «ՍՈւ-30» են առել։

Ավելի վաղ հայտնել էինք նրա խոսքը, որ 3-րդ օրը չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պիտի գային կռվողներին փոխարինելու։

Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը։

Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica