close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարվաճառի Սիդնեյ թաղամասը ևս հանձնվեց թշնամուն

Քաղաքական

19 Նոյեմբերի 2020, 15:34
 Քարվաճառի Սիդնեյ թաղամասը ևս հանձնվեց թշնամուն

ՀՀ իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ստորացուցիչ համաձայնագրով նոյեմբերի 15-ին առանց կռվի թշնամուն է հանձնվում նաև Քարվաճառի շրջանը, որը վարչականորեն Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածն է (Արցախի Հանրապետության Շահումյանի վարչական շրջանի հյուսիսային հատվածը՝ նախկին խորհրդային Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, բռնազավթվել է 1991-1994 թթ. տեղի ունեցած Արցախյան առաջին գոյապայքարի ընթացքում):

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի հետևանքով Քարվաճառի բնակիչները պարտադրված լքեցին իրենց շեները՝ տանելով իրենց հետ այն, ինչ կարող էին: 

Շատերըչուզենալով թշնամուն թողնել իրենց քրտինքով ստեղծածըկրակի տվեցին իրենց   տները:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարների շարք և տեսանյութ, որն արել ենք Քարվաճառի շրջանում՝ Շահումյան-Քարվաճառի շրջանը դավադրաբար գերության հանձնելու, իսկ տեղի ազգաբնակչությանը հայրենազրկելու, տնավեր դարձնելու ճակատագրական օրվա նախօրեին՝ 2020 թ. նոյեմբերի 14-ին:

Լուսանկարներում ներկայացված են Շահումյանի շրջանի՝ Քարվաճառում գտնվող վարչակազմի, ոստիկանության, Արցախի Հանրապետությունում գործող կուսակցությունների գրասենյակների և այլ շենքեր:

Տեսանյութում ներկայացված են Քարվաճառ քաղաքում ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության բաժնետերերի կողմից կառուցված Սիդնեյ թաղամասի առանձնատների քանդման տեսարանները:

Հիշեցնենք, որ «ԱՐԻ» ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է լիբանանահայ մի քանի գործարարների մասնակցությամբ: 2020 թ, դրությամբ ներդրողների թիվը հասել էր շուրջ 200 անհատ գործարարի, որոնք ներկայացնում էին Սիրիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ավստրալիան:

«ԱՐԻ»-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ էին Մելբուռնից և Սիդնեյից, որոնք ստանձնել էին Քարվաճառի բարձրադիր, գեղատեսիլ մի տարածքում  նոր՝ Սիդնեյ կոչվող թաղամասի կառուցման հանձնառությունը:

2020 թ. սկզբին Քարվաճառ էր այցելել «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացվող Սիդնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին:

Բենիամին Պչաքչյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Քարվաճառում կառուցվող 15 բնակելի տները պատրաստ  էին արդեն 2020 թ. մայիսին՝ կոմունալ բոլոր հարմարություններով, ջերմամեկուսացմամբ: Վարչակազմի ղեկավարի հետ քննարկման արդյունքում նրանք եկել էին այն եզրակացության, որ նորակառույց այս թաղամասում հարկավոր էր մասնագետներ վերաբնակեցնել, գյուղատնտեսներ, ուսուցիչներ: Բենիամին Պչաքճյանի հավաստիացմամբ՝ այս տները չեն ծառայի ոչ մի դեպքում որպես ամառանոցներ, այնտեղ պետք է ապրեն բազմազավակ ընտանիքներ:

Փաստենք, որ ԱՐԻ ընկերությունը տասը տարվա ընթացքում Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջաններում,  ընդհանուր առմամբ, շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում է արել գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում, ինչը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի դավադիր գործողությունների արդյունքում գրչի մի հարվածով փոշիացվեց և հանձնվեց թշնամուն:

Վահե Սարգսյան

Տե՛ս նաև Այդ շրջաններով մի ողջ երկիր կկերակրենք. Բենիամին Պչաքճյանը՝ «ԱՐԻ»-ի արցախյան ծրագրերի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica