close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը․ Մովսես Հակոբյան

Արցախ

19 Նոյեմբերի 2020, 15:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը․ Մովսես Հակոբյան

Թուղթ գրողների օղակն ավելացրել են, իսկ կռվողների օղակը՝ կրճատել՝ ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։

Ինչո՞ւ պատերազմը պարտվեցինք՝ հարցի պատասխաններից մեկն էլ նա համարում է սա․ 2018-23 թթ. ԶՈՒ բարեփոխումների և սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման պլանում նոր ՊՆ-ն փոփոխություններ է մտցրել, որով օպերատիվ օղակը՝ ԳՇ և ՊՆ անձնակազմի թվաքանակը, 98 տոկոսով ավելացել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը՝ կրճատվել է 5 գունդ։

Հակոբյանը վստահեցրեց, որ ԶՈՒ  կատարելագործման պլանում փոփոխությունները կատարել են իրենից ծածուկ, թեև ինքը ռազմական խորհրդի կոլեգիայի անդամ է և առաջարկել էր, որ ճիշտ հակառակն անեն՝ մարտավարական օղակն ավելացնեն, օպերատիվ օղակը՝ կրճատեն։

Կրճատվողների թվում եղել է ամբողջ սպայակազմը՝  հրետանիով, ամեն ինչով, բացի զինվորներից։ Սրանք այն զորամասերն են, որոնք պետք է պատերազմի ժամանակ փոխարինեին այն զորամասերին, որոնք խնդիր ունեին։

«Բոլոր պաշտպանական շրջաններում, որտեղ պետք է ևս մեկ գումարտակ ձևավորվեր, մի-մի դասակ կրճատվել է բոլոր վաշտերից, և այսպես շարունակ, որը բերել է այսօրվա պատերազմի իրավիճակին։ Անգամ ջոկն է կրճատվել՝ ջոկի 11 հոգին սարքվել է 9՝ պատերազմի ժամանակ»,-ասաց Մովսես Հակոբյանը։

Նա մանրամասնեց, որ պատերազմում պարտվելու առաջին մեծ պատճառը ղեկավարումն է եղել՝․ զինված ուժերի՝ խաղաղ պայմաններից պատերազմի բերելու և պատերազմի ընթացքում ղեկավարելը։

Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են պատերազմի նախապատրաստման ընթացում՝ ասաց Մովսես Հակոբյանը։

Պատերազմի  44 օրում ստի տարածումը մեր երկիրը քայքայել է՝ հայտարարեց նա։

«Չափանիշ կա՝  սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը, որը հակառակորդին կշեղի բուն էությունից, այնինչ մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը և դրանից են ծնվում բոլոր հարցերը»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Նա նշեց՝ այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, որովհետև խոսելու ժամանակ չեն ունեցել։ Այն նկարները, որ ցուցադրումն են, թե պառկած սնվում են, դա պատերազմի դաշտ չէ, դա խորք է, պատերազմի դաշտում կերել են կռվելու ընթացքում։

Այս պարագայում հավաքված սննդի կազմակերպումը ևս նա հանցագործություն է համարում, որովհետև բոլորին հրահանգված էր, որ 2-3 հոգուց ավելի չհավաքվեն մի տեղ։

Բանակից զորացրվելու որոշումը Մովսես Հակոբյանը վաղուց էր կայացրել, բայց որոշել էր սպասել մինչև պատերազմի ավարտը, որովհետև մինչ այդ մտածում էր, որ պատերազմի ընթացքում իր հրաժարականի որոշումը վնաս կհասցնի զինված ուժերին։

«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին՝ վերադառնալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել հրապարակից»,- ասաց նա։

Հակոբյանն ասաց, որ ինքը հեշտությամբ չի ազատվել ԳՇ պետի պաշտոնից։ Նա պատմեց, որ Փաշինյանին ասել է՝  եթե հրամանը ստորագրեք, պիտի հիմնավորեք։

«Ես զինվորական եմ, ես քաղաքական գործիչ չեմ։ Այդ հիմնավորումը տևել է 5 օր․ 5 օր անընդհատ ես մտել եմ վարչապետի մոտ և պահանջել եմ հիմնավորում։ Հիմնավորումը բերել է, ես չեմ հնչեցնի, այդ հիմնավորումն ինձ բավարարել է, ասել եմ՝ իրավունք ունեք հրաման գրեք, ես չեմ բողոքարկի։ Եվ առաջարկել եմ ինձ փոխարինող պաշտոնյա։ Եվ երբ երեկոյան այդ օրը գնացել եմ նախիջևանյան ուղղություն, մինչև վերադառնալս իմացա, որ ԳՇ պետ են նշանակել։ Երբ իմացա՝ ով է նշանակել, ասացի՝ դուք նշանակել եք ամենից անպատրաստ գեներալին։ Եվ այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթաց»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Հունվարի 20-ի աստղագուշակ
20 Հունվարի 2021, 10:38 Հունվարի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
20 Հունվարի 2021, 09:52 Եղանակը Հայաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica