close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ևս 6 ամիս ինչի՞ համար է ուզում, ի՞նչ պիտի հանձներ, որ դեռ չի հանձնել․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

18 Նոյեմբերի 2020, 18:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ևս 6 ամիս ինչի՞ համար է ուզում, ի՞նչ պիտի հանձներ, որ դեռ չի հանձնել․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀԾՔ, և կրկին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից րոպեներ առաջ՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՔԾ հրավիրման հիմքը չեն նշել։

Նա ասաց, որ հիմքը շատ հետաքրքիր էլ չէ, ոչ էլ կարևոր, որովհետև սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել։

«Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով մեզ  կկարողանա հետ պահել այս գործընթացից, բայց լրջորեն սխալվում է։ Չի կարող այդպես լինել, քանի որ սա հայրենիքը փրկելու, երկիրը խելագարից ազատելու պայքար է»,-ասաց նա ՀՔԾ մտնելուց առաջ։

Նա վստահեցրեց, որ ինչ էլ անեն՝ որևէ կերպ հետ չեն կանգնելու, եթե անգամ ձերբակալեն, բանտարակեն, որևէ բան պայքարի մեջ չի փոխվելու, որովհետև սա Հայաստանի քաղաքացու պայքարն է։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին՝ Սաղաթելյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չի արել Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է անել։ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարում ձախողել է, որևէ հաջողություն չի արձանագրել, բայց արձանագրել է մեծ պարտություն, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր։ Իր գործունեության հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքը։ Հիմա ևս 6 ամիս ինչի՞ համար է ուզում, ի՞նչ պիտի հանձներ, որ դեռ չի հանձնել»։

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝  Փաշինյանն ընդունակ չէ որևէ բարեփոխում անել, որևէ ծրագիր հաջողել․ ոչ այդ կարողությունը, ոչ հնարավորությունն ունի։

«Ինքն արդեն սպառված է, պետք է պատասախան տա, արագ հեռանա, որպեսզի փրկենք մեր երկիրը»,- ասաց Սաղաթելյանը։

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica