close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Աշխարհ

18 Նոյեմբերի 2020, 13:22
 Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը: Սենատորը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանված հայերին` հումանիտար աղետը կանխելու նպատակով:

Մենենդեսը նշել է նաև, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցությունը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica