ՈւԵՖԱ–ն դադարեցրել է ադրբեջանական ակումբի աշխատակցի գործունեությունը՝ հակահայկական գրառման համար
Սպորտ

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլային գործունեությունից հեռացրել ադրբեջանական ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ առանց բացառության, ներառյալ՝ երեխաներին, կանանց և տարեցներին. հայտնում է football-addict.com կայքը։
Նրան ժամանակավորապես արգելվել է զբաղվել այս մարզաձևի հետ կապված որևէ գործունեությամբ:
Ներկայումս ընթանում է Իբրահիմովի ֆաշիստական հայտարարությունների հետաքննությունը: